loading...

1  Իյոմանտե ծիսակարգը

Bear Choked To Death.Jpg

Այները աշխարհի առեղծվածային ցեղերից մեկն է, որ բնակվում է Ճապոնիայի որոշ մասերում: Ճապոնացի գիտնականները նշում են, որ այները Ճապոնիա են եկել Կովկասից և հայ ազգի ներկայացուցիչներ են։ Նրանց շրջանում տարածված է բնության պաշտամունք: Ժամանակին այների շրջանում լայնորեն տարածված էր Իյոմանտե կոչվող ավանդույթը: Այս ավանդույթի համաձայն՝ այները սպանում էին ձմեռային քնի մեջ գտնվող մայր արջին: Նրանք հավատում էին, որ երբ արջի հոգին դրախտ ընկնի, այն կօրհնի մարդկությանը: Արջի ձագերին երկու տարի պահում էին գերության մեջ, ապա սպանում՝ իրենց կրոնական ջերմեռանդությունն այս կերպ ցույց տալու համար: Գյուղացիներն այնուհետև խմում էին արջի արյունը և ուտում նրա միսը: Արջի գանգը դրվում էր մի նիզակի վրա, որը պատված էր արջի մորթով:  Հետո այս տարօրինակ խրտվիլակին սկսում էին երկրպագել: Այներները կարծում են, որ արջերը մարդկանց միջավայրում շրջող աստվածներ են: Որոշ ժամանակ առաջ այս ծիսակարգն արգելվեց Ճապոնիայում, սակայն հետագայում ծիսակարգն արգելող օրենքը չեղյալ համարվեց: Ներկայումս Իյոմանտեն կրկին հանդիպում է Ճապոնիայի որոշ մասերում:

 2  Կյանք մեռյալների հետ

Burial Site 2.Jpg

Թորաջիները Ինդոնեզիայում բնակվող ցեղերից են: Թորաջիների համար թաղումները կյանքի կարևորագույն մասն են կազմում: Նրանք այնքան մեծ գումար են  ծախսում հուղարկավորության արարողության վրա, որ այդ գումարը հայթայթելու համար ամիսներ է պահանջվում: Նախքան հանգուցյալի ընտանիքի անդամները կհայթայթեն հուղարկավորության համար անհրաժեշտ գումարը, նրանք հանգուցյալի դիակը փաթաթում են շորերի մեջ և պահում տան մեջ: Թորաջիները հավատում են, որ հանգուցյալի հոգին իրենց հետ է մնում մինչև թաղումը: Թորաջիների համար թաղումները կարևոր միջոցառումներ են, որոնք հաճախ ուղեկցվում են գոմեշների զոհաբերմամբ: Որքան ավելի կարևոր մարդ է համարվում հանգուցյալը, այնքան ավելի մեծ թվով գոմեշներ են սպանվում: Երբ ի վերջո գալիս է հանգուցյալին թաղելու ժամանակը,  նրա դագաղը սովորաբար դրվում է քարանձավի մեջ: Քարանձավի մեջ դրվում է նաև հանգուցյալին պատկերող քանդակ: Այդ քանդակն այնպես է դրվում, որպեսզի տեսանելի լինի դրսից դիտողներին:

 3  Հանգուցյալներին կերակրելու ավանդույթը

Km932.Jpg

Վերջերս բացահայտվել են հին հռոմեական ապշեցուցիչ ավանդույթներ, որոնք ժամանակին լայնորեն տարածված են եղել: Վերջերս կատարված հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ Վատիկանում տարածված է եղել հանգուցյալների հետ սնվելու և անգամ նրանց կերակրելու ավանդույթը: Հայտնաբերված գերեզմաններից շատերում հայտնաբերվել են խողովակներ, որոնք գերեզմանի դրսի հատվածից հասնում էին մինչև գերեզմանում թաղված դիակը: Այս խողովակների մեջ գինի, մեղր և այլ կերակրատեսակներ էին լցնում՝ հանգուցյալներին կերակրելու համար: Հին հռոմեացիները պիկնիկներ էին կազմակերպում գերեզմաններում, կարծելով, թե խողովակի մեջ սնունդ լցնելով, իրենք սնուցում էին հանգուցյալի հոգին: Վերևում պատկերված քարին փորագրված է գերեզմանի մոտակայքում գտնվող խանութի տեղը: Այդ քարը դրված էր այնտեղ, որպեսզի սգավորներն ու այցելուները կարողանան իրենց կամ հանգուցյալի համար այդ խանութից սննդամթերք գնել:

 4  Յանոմամո ցեղի՝ մոխիր ուտելու սովորույթը

Yama

Յանոմամո ցեղախմբի բնակիչները ապրում են Վենեսուելայում և Բրազիլիայում:  Նրանք հետ են մնացել ժամանակակից կյանքից և պահպանել են իրենց հինավուրց ավանդույթները: Նրանց կրոնական սովորույթներից մեկով արգելվում է հանգուցյալի մարմնի որևէ մաս պահպանել: Հենց այս պատճառով էլ, երբ Յանոմամո ցեղի անդամներից մեկը մահանում է, նրա դիակը տանում են այրելու, իսկ ոսկորները փշրում են ու խառնում մոխրին: Հետագայում այդ մոխիրը բաժանվում է հանգուցյալի ընտանիքի անդամներին, և նրա ընտանիքի անդամները ուտում են այն: Քանի որ դիակի ոչ մի մնացորդ չպետք է մնա, այն անոթը, որի մեջ պահվել է մոխիրը, ոչնչացվում է: Ցեղի անդամները հավատացած են, որ մարդ մահանում է այն բանից հետո, երբ շամանը կամ այլ ցեղի անդամները դևեր են ուղարկում նրան: Այս համոզմունքի պատճառով բազմաթիվ կոնֆլիկներ և ճակատամարտեր են տեղի ունենում ցեղերի միջև:

 5  Թքելու ավանդույթը

Al-Maasai-Warrior1.Jpg

Մաասայ ցեղի անդամները բնակվում են Քենիայում և Տանզանիայում: Նրանք աչքի են ընկնում իրենց արտասովոր ավանդույթներով: Այսպես, օրինակ, մարդու վրա թքելը ողջույնի ձև է համարվում նրանց մոտ: Դուք ճիշտ հասկացաք, այս ցեղի անդամները ողջունում են իրենց ընկերներին նրանց դեմքի վրա թքելով: Դեռ ավելին, երբ ցեղում երեխա է ծնվում, ցեղի տղամարդկանցից մեկը թքում է երեխայի վրա և ասում, որ նորածինը վատն է: Այս ցեղի անդամների շրջանում արմատացած է այն համոզմունքը, որ եթե երեխային սկսեն գովել, դա ավելի շատ անեծքի էֆֆեկտ կթողնի և նրանք այդ կերպ վատ կյանքի կդատապարտեն երեխային: Մաասայ ցեղի մարտիկը տարեց մարդու բարևելուց առաջ թքում է սեփական ձեռքի մեջ, ապա դեմ տալիս ձեռքը ձեռքսեղման համար: Սա հարգանքի նշան է համարվում: Մաասայ ցեղի բնակիչներն առանձնանում են նաև իրենց ականջների բլթակները երկարացնելու սովորույթով:

Աղբյուր

loading...
Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here