loading...

Սերը դա ամենախճճված զգացմունքն է, որը մարդկությունը երբևիցէ զգացել է: Այս զգացմունքն անվանում են բարդ, քանի որ ոչ ոք չի կարողանում տալ դրա հստակ սահմանումը, որովհետև սերը բազմաթիվ դրսևորումներ ունի: Ոմանք սերը դնում են առաջին տեղում, ոմանք էլ պարզապես ի վիճակի չեն որևէ զգացմունք դրսևորել:
Իսկ ինչպես նկատել, որ քեզ էլ չեն սիրում: Երբեմն շատ դժվար է հասկանալ, քանի որ սերը հաճախ կուրացնում է: Սիրելով մենք չենք նկատում այն ակնհայտ նշանները, որ մեզ այլևս չեն սիրում: Մենք նաև չենք լսում այն կարևոր արտահայտությունները, որոնք ակնհայտ են դարձնում այդ փաստը:

1. Ես իսկապես սիրում եմ քեզ:
Սա առաջին հայացքից քեզ կատակ կթվա: Դու երևի կհարցնես ինչպե՞ս կարող է սիրող մարդը չասել այս խոսքերը: Այո ինչ-որ տեղ դու իրավացի ես: Այստեղ ամեն ինչ թաքնված է «իսկապես» բառի մեջ: Եթե տղան ասում է, որ սիրում է քեզ, հենց դա է սերը: Սակայն երբ նա ավելացնում է իսկապես բառը, ուրեմն ոչ մի լավ բանի մի սպասիր: Նա կարծես ինքն իրեն համոզում է:

2. Արա այն ինչ ուզում էս:
Այս արտահայտությունը նշանակում է, որ նա անտարբեր է քո հանդեպ: Նրան այլևս չի մտահոգում ինչով եք դուք զբաղված: Եթե տղան սիրում է, նա կհետաքրքրվի քեզանով և կաջակցի ցանկացած պայմաններում:

3. Եթե քեզ դուր չի գալիս, գտիր մեկ ուրիշին:
Եթե նա այդպես է ասում ուրեմն ցանկանում է որ, դու գնաս: Եթե սիրեր ու գնահատեր, նա քեզ չէր ուղարկի ուրիշի մոտ:

4. Դա քո խնդիրն է, ոչ թե իմը:
Եթե նրան այևս չի հետաքրքրում քո խնդիրները, ուրեմն նա քեզ էլ չի սիրում: Սիրող տղամարդը անհանգստանում է, թե իր, և թե սիրելիի խնդիրների համար: Նա փորձում է օգնել այդ խնդիրների լուծման հարցում:

Աղբյուր

loading...
Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here